Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օմիկրոնը» վերջինը չէ. ԱՀԿ-ի ղեկավար

«Օմիկրոնը» վերջինը չէ. ԱՀԿ-ի ղեկավար
Աշխարհ
16:08, 25 январь 2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը երկուշաբթի օրն ասել է, թե վտանգավոր կլինի ենթադրել, որ արագ փոխանցվող «օմիկրոնը» կորոնավիրուսի վերջին ենթատեսակն է:

Սակայն Թեդրոս Գեբրեյեսուսն ասում է նաև, որ այս տարի հնարավոր է դուրս գալ համաճարակի սուր փուլից, եթե իրականացվող ռազմավարությունն ու միջոցները, ինչպիսիք են թեստավորումն ու պատվաստանյութերը, կիրառվեն համապարփակ կերպով:

Ելույթ ունենալով Գործադիր խորհրդի նիստի բացման ժամանակ՝ Գեբրեյեսուսն ասել է, թե ինը շաբաթ առաջ բացահայտվելուց ի վեր այս ենթատեսակով վարակվածության ավելի քան 80 միլիոն դեպք է արձանագրվել, ինչն ավելի մեծ թիվ է կազմում, քան ամբողջ 2020 թվականի ընթացքում գրանցված դեպքերը:

«Նոր ենթատեսակներ ի հայտ գալու հնարավորությունները մեծ են»,-ասել է նա: