Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսները մեզ երեք օրում կուլ կտային». Զելենսկին՝ ՌԴ ներխուժման մասին Ուկրաինայի բնակչությանը չնախազգուշացնելու մասին

«Ռուսները մեզ երեք օրում կուլ կտային». Զելենսկին՝ ՌԴ ներխուժման մասին Ուկրաինայի բնակչությանը չնախազգուշացնելու մասին
Աշխարհ
10:46, 17 август 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Washington Post-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու պատերազմից առաջ իշխանությունները ռուսական ներխուժման մասին չեն նախազգուշացրել բնակչությանը՝ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում էր համոզել իր դաշնակիցներին, որ պատերազմի ռիսկը իրական է:

Նա պարզաբանել է, որ ռուսական լիակատար ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայի տնտեսությունը ամսական կորցնում է 5-7 միլիարդ դոլար։

«Եթե մենք հաղորդեինք այդ մասին, իսկ դա ցանկանում էին որոշ մարդիկ, որոնց անունները չեմ հայտնի, ապա ես անցյալ տարվա հոկտեմբերից ամսական կկորցնեի 7 միլիարդ դոլար, իսկ այն պահին, երբ ռուսներն իսկապես հարձակվեին, նրանք մեզ կգրավեին երեք օրվա ընթացքում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

«Ես ձեզ չեմ ասի, թե ով էր դա մտածել, բայց ընդհանուր առմամբ մեր հոտառությունը ճիշտ էր՝ եթե ներխուժումից առաջ մենք քաոս ստեղծեինք մարդկանց մեջ, ռուսները մեզ կուլ կտային, քանի որ քաոսի ժամանակ մարդիկ փախչում են երկրից»,- ասել է Զելենսկին։