Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով նրան խաղաղ երկինք

Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով նրան խաղաղ երկինք
Աշխարհ
14:07, 24 август 2022
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ և մաղթել նրան «խաղաղ երկինք, հանդուրժողականություն, արիություն, ուժ և հաջողություն արժանապատիվ կյանքի վերականգնման գործում»։

 Լուկաշենկոյի պաշտոնական կայքում հրապարակված շնորհավորանքում ասվում է նաև. «Համոզված եմ, որ այսօրվա հակասությունները չեն կարող խզել երկու երկրների ժողովուրդների միջև անկեղծ բարիդրացիական հարաբերությունների բազմադարյա հիմքը»։

Լուկաշենկոն նաև արդարացրել է Կրեմլի գործողությունները Ուկրաինայում՝ առանց որևէ հավաստի ապացույցի պնդելով, որ Բելառուսի վրա «հարձակում է պատրաստվել»։