Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հելսինկիում վառել են Էրդողանի լուսանկարը

Հելսինկիում վառել են Էրդողանի լուսանկարը
Աշխարհ
13:26, 02 март 2023
Հելսինկիում Թուրքիայի դեսպանատան առաջ մի խումբ ակտիվիստներ այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը։ Այս մասին տեղեկությունը հայտնվել է սոցցանցերում։ 

Հելսինկիի ոստիկանությունը դեպքի փաստով հետաքննություն է սկսել։ Ձերբակալվել է 4 մարդ։

Հունվարի վերջին աջ ծայրահեղական «Կոշտ ուղղություն» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը Կոպենհագենի տարբեր վայրերում այրել է Ղուրանի երեք գիրք՝ հայտարարելով, որ իր երկրում խոսքի ազատություն կա։ Ի պատասխան՝ Թուրքիան հրաժարվել է համաձայնություն տալ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Անկարան նախապայման է դրել՝ պահանջելով հանձնել քուրդ փախստականներին՝ մեղադրելով վերջիններիս ահաբեկչության մեջ։