Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նրանց, ովքեր չեն հասկացել Մեդվեդևի երեկվա գրառումը. Ռուսաստանը եղել է և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը»․ ՌԴ ԱԽ փոխնախագահի օգնական

«Նրանց, ովքեր չեն հասկացել Մեդվեդևի երեկվա գրառումը.  Ռուսաստանը եղել է և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը»․ ՌԴ ԱԽ փոխնախագահի օգնական
Տարածաշրջան
15:59, 20 сентябрь 2023
Հայ ժողովրդի բոլոր ազգային դավաճանները իրենց անդրօվկիանոսյան հովանավորների հետ ուղարկվելու են դժոխք։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Դմիտրի Մեդվեդևի օգնականը՝ պարզաբանելով «նրանց, ովքեր չեն հասկացել» նրա երեկվա գրառումը. Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ Ռուսաստանը եղել է և կլինի Հայաստանի գոյության երաշխավորը։

Հիշեցնենք, որ երեկ իր Telegram-ի ալիքում գրառման մեջ Մեդվեդևը պատմել է, թե ինչպես է «եղբայրական երկրի գործընկերը»  մի անգամ իրեն ասել. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: «Ես պատասխանել եմ՝ ինչ պետք է. «Կդատենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»։ Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։ Հետո որոշեց Ռուսաստանի վրա բարդել  իր ապաշնորհ պարտության պատասխանատվությունը։ Հետո նա հրաժարվեց իր երկրի մի մասից։ Այնուհետև նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ»: Վերջում ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը եզրակացրել է. «Գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասում նրան»: