Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևմուտքին հուզում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված բարենպաստ պայմանները». Ալի Նաղիև

«Արևմուտքին հուզում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված բարենպաստ պայմանները». Ալի Նաղիև
Տարածաշրջան
13:28, 28 март 2024
Գործընթացները, որոնք տեղի են ունենում միջազգային ասպարեզում, բնականաբար, չեն շրջանցում Ադրբեջանին, և գաղտնիք չէ, որ «այսօր Ադրբեջանում, ինչպես նախկինում, գոյություն ունի կայունության ու անվտանգության սպառնալիքների ռիսկ»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Ալի Նաղիևի հոդվածում, որը հրապարակվել է «Ռեսպուբլիկա» թերթում։

Նա նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը ուղեկցվում է ռուս-ուկրաինական պատերազմով և այլ բախումներով։ Սա իր հերթին ոչ միայն լուրջ ազդեցություն է թողնում աշխարհակարգի վրա, այլև հանգեցնում է օպերատիվ պայմանների բարդացման։ Ալի Նաղիևի խոսքով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված բարենպաստ պայմանները լրջորեն հուզում են մի շարք արևմտյան երկրների, շրջանակների, որոնց նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը չէ, և որոնք գործում են երկու պետությունների սահմանին «Դիտորդական առաքելություն» անվան տակ»: