Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելական ընկերությունները ցանկանում են մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքների վերականգնմանը

Իսրայելական ընկերությունները ցանկանում են մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքների վերականգնմանը
Տարածաշրջան
13:56, 03 декабрь 2021
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկն ասել է, որ իսրայելական ընկերությունները քննարկում են իրենց մասնակցությունը Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքների վերականգնման հարցում։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը:

«Ադրբեջանի կողմից ազատագրված տարածքները մեծ ներուժ ունեն. մենք կցանկանայինք համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ՝ այդ տարածքներում»,- ասել է նա:

Դիվանագետը նշել է, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև կան ռազմավարական հարաբերություններ, և այդ հարաբերություններն էլ ավելի կզարգանան. «Բաքվի փողոցներում, պատշգամբներում տեսնում եմ իսրայելական դրոշներ։ Դա ցույց է տալիս, որ հարաբերությունները ոչ միայն իշխանության մակարդակով են, այլև ժողովուրդների միջև։ Դա շատ կարևոր կետ է»։

Գ. Դիկն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակվելու է նաև հումանիտար ոլորտում: