Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է եղել. կա զոհ

Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է եղել.  կա զոհ
Տարածաշրջան
18:48, 07 декабрь 2021
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին փոխհրաձգություն է եղել։

 Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։
 
Նախնական տեղեկություններով` սահմանախախտներից մեկը սպանվել է, իսկ երկրորդը` փախել։
 
Այսօր՝ ժամը 16:00-ին, երկու սահմանախախտ փորձել են Իրանից անցնել Ադրբեջան։ Սահմանապահները նրանց հրամայել են կանգ առնել, ինչին սահմանախախտները չեն ենթարկվել։ Նրանք 2 ծանրոց են նետել և փորձել փախչել դեպքի վայրից:
 
Սահմանապահները սկսել են հետապնդել սահմանախախտներին և նախազգուշական կրակ են բացել։
 
Արդյունքում նրանցից մեկը սպանվել է։ 
 
Ներկայում միջոցներ են ձեռնարկվում սահմանախախտի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծանրոցներում, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրում, եղել է «Marlboro» «Kent» «More» տեսակի 4270 տուփ ծխախոտ։
 
Իրանական կողմը տեղեկացված է տեղի ունեցածի մասին։