Հայաստանը դեռևս 2021 թվականին պաշտոնական նամակով դիմել է ՌԴ-ին խաղաղապահների հարցով

Տարածաշրջան
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության հստակեցման անհրաժեշտության մասին, հայտարարել է, որ Մոսկվան դեռ չի տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում։
Civic.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն, սակայն, դեռևս 2021 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը այս խնդրով պաշտոնական նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնությանը։
Ավելին՝ կառավարությունը ռուսական կողմին առաջարկել է պարզաբանել, թե Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի, ոտնձգությունների ու շփման գծի վրա ռազմական գործողությունների հնարավոր դեպքերի պարագայում ինչպե՞ս պետք է արձագանքի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը։
Եվ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների միակ և գլխավոր խնդիրը շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանումն է, այլ ոչ թե դիտորդի կարգավիճակում Ադրբեջանի կողմից սանձազերծված հրադադարի խախտման դեպքերի պոստ սկրիպտում արված արձանագրումները։