Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի. փլուզվել է 2824 շենք

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի. փլուզվել է 2824 շենք
Տարածաշրջան
17:17, 06 февраль 2023
Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի:  Այս մասին թուրքական հեռուստատեսության եթերում հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության պետ Յունուս Սեզերը։

«Մենք ստացել ենք 2824 շենքերի փլուզման մասին տվյալներ: Զոհվել են 1014 մեր քաղաքացիներ»,- ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 912 զոհի մասին՝ նշելով, սակայն, որ պարզ չէ, թե այս թիվը որքանով կարող է դեռ աճել։

Սեզերը նաև հավելել է, որ գիշերը 7,7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի գրանցումից հետո տարածաշրջանում տեղի է ունեցել ևս 105 հետցնցում։