Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դրանք չեն կրի հայելային բնույթ. Պեսկովը՝ ԵՄ կողմից սահմանված վիզային սահմանափակումներին Մոսկվայի հակաքայլերի մասին

Դրանք չեն կրի հայելային բնույթ. Պեսկովը՝ ԵՄ կողմից սահմանված վիզային սահմանափակումներին Մոսկվայի հակաքայլերի մասին
Ռուսաստան
14:59, 09 сентябрь 2022
Մոսկվան, ի պատասխան Եվրամիության կողմից սահմանված վիզային սահմանափակումներին, առաջնորդվելու է սեփական շահերով, ընդ որում՝ պատասխան միջոցները միշտ չէ, որ կրելու են հայելային բնույթ, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահի հիմնական միտքն այն էր, որ մենք կանենք այն, ինչը համապատասխանում է մեր շահերին: Մեր շահերին կհամապատասխանեն, իհարկե, հակաքայլերը, բայց ոչ միշտ նրանք, որոնք կրում են հայելային բնույթ »,- պատասխանել է Կրեմլի խոսնակը պատասխան միջոցների մասին հարցին։  
 
Պեսկովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը սպասում է զբոսաշրջիկների Արևմուտքի երկրներից, քանի որ այդպես մարդիկ կտեսնեն, որ Ռուսաստանի մասին իրենց շատ կեղծիքներ են հայտնում։ «Մենք շահագրգռված ենք, որ մեզ մոտ զբոսաշրջիկներ գան, այդ թվում՝ այն երկրներից, որոնց մենք անվանում ենք ոչ բարեկամական: Իսկ ինչո՞ւ ոչ, ի վերջո մարդիկ պետք է տեսնեն մեր երկիրը, և նրանք պետք է իմանան, որ այն, ինչ նրանք դիտում և տեսնում են մեր երկրի մասին իրենց երկրներում, կեղծիք է: Սակայն դա նրանց կարելի է բացատրել միայն այստեղ հրավիրելով»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության հնարավոր պատասխան քայլերի մասին հարցը Եվրամիության կողմից վիզային ռեժիմի սահմանափակումներին։  
 
Պեսկովն առանձին ուշադրություն է հրավիրել ռուս դիվանագետների և միջազգային միջոցառումների մասնակիցների նկատմամբ «անպատշաճ պահվածքի» վրա։ «Այստեղ մեր պատասխանները կկրեն ավելի հայելային բնույթ՝ փոխադարձության սկզբունքին համապատասխան, որը դիվանագիտական հարաբերությունների անկյունաքարն է»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։