«Բրյանսկի մարզում ահաբեկչությունն անպատիժ չի մնա». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստան
Բրյանսկի մարզում ահաբեկչությունն անպատիժ չի մնա: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Երեկ՝ մարտի 2-ին, Ռուսաստանի Բրյանսկի մարզի երկու սահմանամերձ գյուղերում ուկրաինացի դիվերսանտները կատարել են վրդովեցուցիչ ահաբեկչություն, որը մենք վճռականորեն դատապարտում ենք: Ահաբեկիչները ներթափանցել են ռուսական տարածք, սպանել երկու խաղաղ բնակչի և ծանր վիրավորել 11-ամյա տղայի»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ «ուկրաինացի պաշտոնատար անձինք բազմիցս խոստովանել են, որ իրենց բոլոր գործողություններն իրականացվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հավանությամբ ու աջակցությամբ»:
«Բրյանսկի մարզում սպանությունները կատարվել են ՆԱՏՕ-ի զենքով: Այս կապակցությամբ ծագում է իրավաչափ հարց այդ պետությունների որակավորման վերաբերյալ՝ որպես նման հանցագործությունների մեղսակիցների և ահաբեկչության հովանավորների: Մենք համապատասխան եզրակացություններ ենք արել տեղի ունեցածից»,- նշել են նախարարությունում:
Գերատեսչությունում հավելել են, որ ռուսական քննչական մարմինները անցել են հետաքննության։
«Այդ հանցագործությունն անպատիժ չի մնա»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում: