Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՌԴ-ից բնակչության արտահոսքը կրճատելու համար

Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՌԴ-ից բնակչության արտահոսքը կրճատելու համար
Ռուսաստան
16:40, 12 май 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով փոփոխություններ են մտցվել Ռուսաստանի 2019-2025 թվականների պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգում։

ՌԴ նախագահի մայիսի 12-ի հրամանագիրը, որով փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգում, հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում և ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ 

Փաստաթղթում, մասնավորապես, ավելացվում է կետ 2022 թվականին «Ռուսաստանի Դաշնության բնակչության՝ արտասահման միգրացիոն արտահոսքի ավելացման կապակցությամբ»։ 

«2022 թվականին սոցիալ-տնտեսական պայմանների փոփոխությամբ պայմանավորված՝ բնակչության միգրացիոն արտահոսքն արտերկիր աճել է: Այս կապակցությամբ պահանջվում է ընդունել լրացուցիչ միջոցներ ֆինանսական գրավիչ, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ՝ մարդկային կապիտալը պահպանելու, Ռուսաստանի Դաշնության բնակչության արտահոսքն արտասահման կրճատելու համար»,- ասվում է փոփոխված հայեցակարգում։  

Բացի դրանից, հայեցակարգը լրացվում է կետով, որում ասվում է «վերադարձի պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ արտասահմանից, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչների վերադարձի համար, որոնք հատուկ ռազմական գործողության ընթացքում լքել են իրենց մշտական բնակության վայրերը»։