Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թրամփը հանդիպել է Իլոն Մասկին՝ փող է պետք. NYT

Թրամփը հանդիպել է Իլոն Մասկին՝ փող է պետք. NYT
ԱՄՆ
12:46, 06 март 2024
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը՝ մարտի 3-ին, Ֆլորիդայում հանդիպել է Space X-ի հիմնադիր Իլոն Մասկի և մի քանի հանրապետական  դոնորների հետ, գրում է The New York Times-ը՝ հղում անելով հանդիպման ընթացքին ծանոթ երեք աղբյուրների։ 

Թրամփն ու նրա թիմը աշխատում են լրացուցիչ խոշոր դոնորներ գտնելու ուղղությամբ՝ աջակցելու համար նրա ընտրարշավին։ NYT-ի զրուցակցի խոսքով՝ Թրամփն իր կողմնակիցների առաջ գովաբանել է Մասկին և նրա հետ առանձին հանդիպելու հույս հայտնել։ 
Մասկը մտադի՞ր է արդյոք ֆինանսապես աջակցել Թրամփին՝ պարզ չէ, սակայն սոցիալական ցանցերում նրա վերջին գրառումները, ինչպես գրում է The New York Times-ը, ցույց են տալիս, որ նա չափազանց կարևոր է համարում ընտրություններում Բայդենի պարտությունը։ 
Ինչպես նշում է NYT-ը, Մասկը երկար տարիներ նվիրատվություններ է կատարել երկու կուսակցությունների թեկնածուներին, սակայն շատ գումար չի ծախսել և այն բավականին հավասարաչափ է բաշխել դեմոկրատների ու հանրապետականների միջև: