Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեպտեմբերին կենսաթոշակառուները կատարել են 1 մլրդ 400 մլն-ի անկանխիկ գործարք. Վարչապետը հերքեց լուրերը, թե համակարգը պետք է գործի մինչև 2022-ի վերջ

Սեպտեմբերին կենսաթոշակառուները կատարել են 1 մլրդ 400 մլն-ի անկանխիկ գործարք. Վարչապետը հերքեց լուրերը, թե համակարգը պետք է գործի մինչև 2022-ի վերջ
Տնտեսություն
11:57, 13 октябрь 2022
«Հունիսին ունեցել ենք կենսաթոշակառուների անկանխիկ գործարքների 0 ցուցանիշ, իսկ սեպտեմբերին ունենք 1 մլրդ 400 մլն, որից 1 մլրդ 200 միլիոնը՝ ՀՀ տարածքում»,- այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հիշեցրեց, որ խոսքը Հայաստանում առևտրային հարթակների մասին է:

Վարչապետը խնդիր համարեց այն, որ պոստ-տերմինալներն այնքան էլ տարածված չեն ՀՀ տարածքում. «Պետք է չլինի առևտրային կետ, որտեղ պոստ-տերմինալ չկա, որպեսզի այս ծրագիրն իրականացվի»:

Նիկոլ Փաշինյանը հերքեց տարածված լուրերն այն մասին, թե այս համակարգը պետք է գործի մինչև 2022 թվականի վերջ. «Պետք է շարունակվի այդ համակարգի գործունեությունը, որովհետև կարծում եմ, որ դա մեր սոցիալական քաղաքականության հասցեականությունը բարձրացնելուն ուղղված կարևոր համակարգ է»: