Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր չվերթների 30 տոկոսը իրականացնում են հայկական ավիաընկերությունները. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում 2023թ. պետական բյուջեի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իրենց տված խոստումներին և հանձնառություններին, ասաց. «Մենք խոստացել էինք, որ պայմաններ կստեղծենք հայկական ավիացիայի վերածննդի համար»:

Նա հիշեցրեց 2018-2019 թվականները, երբ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարելիս հանդիպում էր բացարձակ դատարկության, գեթ մեկ օդանավ չկար. «Այժմ և մեկնելիս, և վերադառնալիս արձանագրում ենք հայկական օդանավերի առկայությունը, ընդ որում՝ մենք տեսնում ենք, որ շարքը աճում է: Պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ այսօր որոշակի աշխուժություն ենք տեսնում ավիացիոն փոխադրումների ոլորտում, և հաճույքով եմ արձանագրում, որ չվերթների 30 տոկոսը իրականացնում են հայկական ավիաընկերությունները»:

Ինչ վերաբերում է «սև» ցուցակին, վարչապետը համոզմունք հայտնեց, որ ինստիտուցիոնալ կերպով այդ բոլոր պրոբլեմները կհաղթահարվեն: