Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի միջնորդությունը՝ չթույլատրելով, որ նա մեկնի Հռոմ՝ մասնակցելու ԵԵԽՎ հանձնաժողովների նիստերին

Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի միջնորդությունը՝ չթույլատրելով, որ նա մեկնի Հռոմ՝ մասնակցելու ԵԵԽՎ հանձնաժողովների նիստերին
Իրավունք
14:40, 22 март 2022
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի համար մեղադրանքը հասկանալի չէ։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարեց Արմեն Գևորգյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է 3 մլն ԱՄՆ դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Նիստի ժամանակ Արմեն Գևորգյանը հայտնեց, որ միջնորդություն է ցանկանում ներկայացնել, որը ներկայացրեց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը՝ նշելով որ սույն թվականի ապրիլի 7-ին և 8-ին կայանալու են ԵԽԽՎ սոցիալական հարցերի առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի, երեխաների հարցերով ենթահանձնաժողովի նիստերը, որոնք տեղի են ունենալու Իտալիայի Հռոմ քաղաքում։ Այս առնչությամբ պաշտպանը խնդրեց դատարանին բավարարել թույլտվությունը, որպեսզի Արմեն Գևորգյանին թույլատրվի ապրիլի 6-9 ժամանակավորապես բացակայել ՀՀ-ից, մեկնել Հռոմ՝ այդ նիստերին մասնակցելու համար։ Պաշտպանության կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող կողմը՝ առարկեց միջնորդության դեմ։

Մասնավորապես, դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ նմանատիպ հարցեր դատարանում շատ են քննարկել, նախկինում Արմեն Գևորգյանի՝ Հայաստանը լքելու թույլտվություն տալու հարցի կապակցությամբ արտահայտած դիրքորոշումներից ելնելով առարկում են միջնորդության դեմ և խնդրում են մերժել։

Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի միջնորդությունը։