Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ որոշ անդամներ ոչնչով չեն տարբերվում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից․ 1in.am

Մոտ մեկուսուկես տարի տևած դատական նիստերից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործը մտնում է դատաքննության փուլ: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, ի նշան բողոքի, բոյկոտեցին և լքեցին դատարանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՄԱՀՀԻ-ի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ միջնորդությունների տարաբնույթ հեղեղը, որով հանդես են եկել Ռ. Քոչարյանի պաշտպանները, ցույց է տվել, որ ամեն ինչ արվում է, որպեսզի դատաքննությունը չսկսվի և մեղադրական եզրակացությունը չհրապարակվի:
«Ձգձգելու ռեսուրս այլևս չկա. դա գիտակցում է նաև դատավորը: Քոչարյանի փաստաբաններն ամեն ինչ անում են դատավարության ընթացքը կասեցնելու համար: Նրանց միակ փրկօղակը մնացել էր ՍԴ որոշումը, այսօր փաստաբաններից մեկը չթաքցրեց, որ միգուցե դատավորը սպասեր, որպեսզի պարզ դառնար, թե Քոչարյանի մեղադրանքի հիմքը կազմող հոդվածը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ: ՍԴ շուրջ զարգացումները ցույց տվեցին, որ Քոչարյանի պաշտպաններն այնպիսի ստրատեգիա են ընդունել, որ թույլ չտան դատաքննության մեկնարկը: Իսկ թե ինչ կորոշի ՍԴ-ն, առաջիկայում պարզ կլինի»,- նշեց քաղաքագետը:

Սաֆարյանի գնահատմամբ՝ ՍԴ որոշ անդամներ չեն տարբերվում Ռ. Քոչարյանի պաշտպաններից, սպասարկում են Քոչարյանի շահերը և շահագրգռված չեն, որ Մարտի 1-ի գործը քննվի,գրում է 1in․am-ը։