Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ պատերի ներսում տեսել ենք Հոկտեմբերի 27․ Գուրգեն Արսենյանը՝ ընդդիմության հայտարարությունների ու սահմանային լարվածության մասին․ Տեսանյութ․ 1in.am

Ես գալիս եմ աշխատելու տրամադրությամբ, որովհետև Հայաստանին այս պահին պետք է լուծել այն խնդիրների թնջուկը, որը մենք ունենք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին նորընտիր Ազգային ժողովի նստաշրջանի առաջին օրը խորհրդարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ից ընտրված պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ զգացողություններով է գալիս խորհրդարան, որտեղ արդեն արմատական ընդդիմությունը հայտարարություններ է անում, որ գալի են քաղաքական դիակներին հուղարկավորելու:

«Խնդիրների թնջուկի լուծման համար ՀՀ բնակչությունը լիազորել է այն քաղաքական թիմին, որի ներկայացուցիչը նաև ես եմ՝ իրականացնել մեր երկրի նկատմամբ իշխանության գործառույթը, որն իր մեջ ներառում է իրավունքներ և պարտականություններ: Մենք գալիս ենք մեր պարտականությունները կատարելու: Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից արված հայտարարություններին, այդ հարցերն ուղղեք իրենց: Մենք իրենց մտածողական պրոցեսի համար ոչ մի պատասխանատվությունչենք կրում»,-ասաց նա: