Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոշորացումից հետո ընտրությունները տեղի են ունենալու նոր ընտրակարգով․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության հերթական նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դեկտեմբերի 5-ին նշանակված են ընտրություններ, և 60-օրյա ժամկետը պետք է պահպանել: ՏԻՄ ըմտրությունների առնչությամբ երեկ ընդունվել է երկու որոշում, տեղեկացրեց նախարարը:

«Ընտրությունների անցկացման 3 օր ունենք՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5, որի արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք. Երևանը, Գյումրին և 5 բնակավայրեր, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված, միավորման որևէ գործընթացի մեջ չեն ընդգրկվել, այսինքն՝ 79 համայնքից 7-ը որևէ մեկի հետ միավորված չեն, իսկ 72 համայնքները խոշորացվել են»,- նշեց նա:

Նախարարի խոսքով՝ երեկվա որոշմամբ դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ընտրություններում 441 համայնքային միավորներ միավորվելու են 38 համայնքային փնջերի մեջ:

Ինչպես նշեց Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում ևս կանցկացվեն ընտրություններ, բայց քանի որ ընտրողների թիվը այս համայնքներում 4000-ից քիչ է, ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ խոշորացումից հետո ընտրությունները տեղի են ունենալու նոր ընտրակարգով:
«Սրանով խոշորացման այս փուլն ամփոփվում է»,-նշեց վարչապետը: