Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համամասնական ընտրակարգը կուժեղացնի համայնքային ինստիտուտը. Սերգեյ Բագրատյանը՝ Արծվիկ Մինասյանին

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Տեղական ինքնակառավարման մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, որն առնչվում էր վարչական շրջանի ղեկավարի՝ բարձրագույն կրթություն չունենալուն, հարակից զեկուցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց. «Ես անձամբ կողմ չեմ, որ վարչական շրջանի ղեկավարը չունենա բարձրագույն կրթություն, բայց քանի որ նման որոշում քվեարկությամբ ընդունել ենք, ես ենթարկվում եմ որոշմանը: Բայց ես կողմ եմ, որ դա կիրառվի նաև մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքների դեպքում»:

Բագրատյանը ցավով հայտնեց, որ հնարավոր է բարձրագույն կրթություն ունեցողները մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում չցանկանան այդ պաշտոնը ստանձնել. «Այդ իմաստով թողել ենք հնարավորություն, որ այդ բացը լրացնենք»:

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ համամասնական ընտրակարգը կուժեղացնի համայնքների ինստիտուտը, որովհետև հաղթած քաղաքական ուժը կձգտի այնպիսի ղեկավարի առաջադրել, որը բնակչության շրջանում հեղինակություն է վայելում: