Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը՝ Հայաստանին մեղադրելով պատերազմ սկսելու մեջ, շատ հաճելի էր խոսում Ալիևի համար. Վիգեն Խաչատրյան. 1in.am

Քոչարյանը՝ Հայաստանին մեղադրելով պատերազմ սկսելու մեջ, շատ հաճելի էր խոսում Ալիևի համար. Վիգեն Խաչատրյան. 1in.am
Քաղաքականություն
17:01, 10 ноябрь 2021
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, նախօրեին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը հանրահավաք էր անցկացնում Ազատության հրապարակում։  Տարբեր հաշվարկներով շուրջ 3700 մարդ է հավաքվել։  Քոչարյանն ասում էր, որ իշխանություններին վռնդելու են կա՛մ բարիկադներով կամ ընտրություններով։ Այս փուլում, երբ ընտրական ցիկլն ավարտված է ի՞նչ հնարավորություններ ունի երկրորդ նախագահը։

–Չէի էլ ցանկանա մեկնաբանել Քոչարյանի ասածները, որովհետև համարում եմ, որ ցինիզմի գագաթնակետն է։ Հայաստանում բարիկադներ ստեղծելը ցինիզմի վերջին դրսևորումն եմ համարում։ Դա խոսում է այդ  մարդու՝ քաղաքականապես ամբողջությամբ սպառվելու ամսին։ Քոչարյանը քաղաքականապես սպառված ֆիգուր է։


-Կարո՞ղ են հասարակությանն այդպիսի հայտարարություններով ու կոչերով գրավել։

-Մարդը մտածում է, որ ինչ-որ ձևով պետք է պաշտպանվի, ուզում է լարել իրավիճակը։ Նա ուզում է իր անձնական հարցերը լուծել,  մեզ հետ դա կապ չունի։ Ամբողջ հանրահավաքի ամենաանկեղծ մարդը նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր։ Ասաց՝ եկել եմ Քոչարյանին պաշտպանելու։ Այդ ամբողջը կազմակերպված էր Քոչարյանին պաշտպանելու համար։ Մեզ հետ և հայ հասարակության հետ դա կապ չունի։

Շարունակությունը՝ 1in.am