Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԻՄ ընտրություններին մասնակցած քաղաքացիների մոտ կեսը իր քվեն տվել է ՔՊ-ին, մյուս կեսի ձայները բաշխվել են մնացած քաղաքական ուժերի միջև

ՏԻՄ ընտրություններին մասնակցած քաղաքացիների մոտ կեսը իր քվեն տվել է ՔՊ-ին, մյուս կեսի ձայները բաշխվել են մնացած քաղաքական ուժերի միջև
Քաղաքականություն
18:23, 06 декабрь 2021
2021 թվականի դեկտեմբերի 5-ին մի շարք մարզերի 36 համայնքներում կայացան ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 36 համայնքներից 35-ում մասնակցեց ընտրություններին, իսկ մեկում՝ Սևանում, աջակցեց «Սարգիս Մուրադյան» դաշինքին։  

Նախնական արդյունքներով՝ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող 1.111.912 քաղաքացիներից բոլոր համայնքներում միասին մասնակցել է 472.332-ը։ 

«Քաղաքացիական պայմանագրին» այդ 472.332 քաղաքացիներից կողմ քվեարկել է 233.454-ը կամ 49,4 տոկոսը։ Մյուս բոլոր ուժերը միասին ստացել են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 50,6 տոկոսը։ 

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերից ընտրություններին ամենաշատ համայնքներում մասնակցել է ՀՅԴ-ն՝ 10 համայնքներում կուսակցությամբ և ևս 10-ում՝ այլ ուժերի հետ դաշինքներով։ Այն համայնքներում, որտեղ Դաշնակցությունը մասնակցել է միայնակ, որևէ տեղում չի հաղթել։ 9 համայնքներում կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը, իսկ մեկում՝ առհասարակ դուրս մնացել։ 

Խորհրդարանական ընդդիմությունը, որը համայնքներից մեծամասնությունում իր դեմքով նույնիսկ հանդես չի եկել, այս ընտրություններից հետո ևս հրճվանքով արձանագրում է, թե, իբր, իշխող ուժը պարտություններ է կրում է ՏԻՄ-երում։ Սակայն թվերը այլ բանի մասին են խոսում։ Ընտրողների գրեթե կեսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, իսկ մյուս կեսը՝ տասնյակից ավելի մնացած ուժերի։ 

36 համայնքներից 25-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջատար է, իսկ 16-ում միանձնյա կկարողանա համայնքների ղեկավարներ ընտրել։ Մյուս 20 համայնքներից մի մասում իշխող ուժը, ամենայն հավանականությամբ, համայնքապետեր կնշանակի այլ ուժերի հետ կոալիցիա կազմելուց հետո։ 
 
Վովա Հակոբյան