Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորի ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշը ժամը 14։00-ի դրությամբ

Վանաձորի ՏԻՄ ընտրությունների մասնակցության ցուցանիշը ժամը 14։00-ի դրությամբ
Քաղաքականություն
14:45, 05 декабрь 2021
Այսօր Հանրապետության մի շարք մարզերի 38 համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններ են անցկացվում նաև Վանաձոր խոշորացված համայնքում, որն իր մեջ ներառում է Վանաձոր, Դարպաս, Գուգարք, Շահումյան համայնքները։ Ընտրելու իրավունք ունեցող 92182 քաղաքացուց ժամը 14։00֊ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 16448֊ը կամ 17,84%֊ը։ 

Հիշեցնենք, որ Վանաձորում ընտրություններին 10 քաղաքական ուժ է մասնակցում՝ 9 կուսակցություն և 1 դաշինք։

Վովա Հակոբյան