Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միայն բողոքարկման և բանավեճի արդյունքում է, որ հանձնաժողովը վերանայել է որոշումը՝ կիրառելով քվեաթերթիկների դասակարգման միևնույն սկզբունքը՝ անվավերները դարձրել վավեր»․ Աբովյանի ՔՊ նախընտրական շտաբ

«Միայն բողոքարկման և բանավեճի արդյունքում է, որ հանձնաժողովը վերանայել է որոշումը՝ կիրառելով քվեաթերթիկների դասակարգման միևնույն սկզբունքը՝ անվավերները դարձրել վավեր»․ Աբովյանի ՔՊ նախընտրական շտաբ
Քաղաքականություն
13:53, 09 декабрь 2021
Ի պատասխան շատ լրատվամիջոցների՝ Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից որոշ տեղամասերում վերհաշվարկ անելու պատճառների մասին հարցադրմանը , տեղեկացնում
ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում մեծ թիվ են կազմել անվավեր քվեաթերթիկներն, ինչպես նաև, ելնելով այն փաստից, որ նույնանման նշումով քվեաթերթիկները տեղամասերից որոշներում համարվել են վավեր, իսկ
մի մասում՝ անվավեր, ինչը հաշվարկի գործընթացն ակնհայտ ուղղորդելու կասկածներ և հիմքեր էր առաջացնում, ինչպես նաև, կարևորելով վավեր և անվավեր քվեաթերթիկների դասակարգման գործընթացում նույնանման՝ անաչառ և օբյեկտիվ սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը, Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը որոշում է կայացրել խոշոր տեղամասերում բողաքարկել ընտրությունների նախնական արդյունքները և գնալ վերահաշվարկի, ինչը բխում է բոլոր կողմերի և, նախ և առաջ, մեր ընտրողների շահերից: Իսկ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:

Երեկ և այսօր որոշ լրատվամիջոցներում ակնհայտ ուղղորդված և միակողմանի տեղեկություններ են տարածվել այն մասին, թե իբր վերահաշվարկի ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում միջադեպ է տեղի ունեցել և ճնշում է գործադրվել հանձնաժողովի նախագահի նկատմամբ: Այս առնչությամբ տեղեկացնենք, որ վերահաշվարկի ընթացքում հանձնաժողովի նախագահի ակնհայտ ուղղորդման արդյունքում նույնանման նշմամբ քվեաթերթիկները մի կուսակցության օգտին համարվել են վավեր, իսկ մյուսների դեպում՝ անվավեր, և միայն բողոքարկման և բանավեճի արդյունքում է, որ հանձնաժողովը վերանայել է որոշումը՝ տվյալ դրվագով կիրառելով քվեաթերթիկների դասակարգման միևնույն սկզբունքը:

Որպես հավելյալ տեղեկություն, նշենք նաև, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն Առինջ համայնքի բնակիչ է և արդեն մի քանի տասնամյակ անփոփոխ կերպով հանդիսանում է այդ հանձնաժողովի նախագահը: