Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանության նախարարներին չի կարելի նասկու պես փոխել․ Ռոբերտ Քոչարյան

Պաշտպանության նախարարներին չի կարելի նասկու պես փոխել․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքականություն
12:04, 27 декабрь 2021
Տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, որին մեր լրատվամիջոցը չի հրավիրվել, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե «ոչինչ չի արվել բանակի կորցրած սպառազինությունը վերականգնելու համար։ Մինչև այսօր չի հրապարակվել պատերազմում զոհվածների ամբողջական թիվը, ինչն ուղղակի խայտառակություն է։ Պետք է ունենայինք հուշամատյան, որտեղ անուն-ազգանունները կլինեին, նրանց փոքր կենսագրությունը, և սա վերաբերմունք կլիներ»։

Նա նշեց, որ բանակի բյուջեն այնպիսինը չէ, որ հույս ունենանք, թե հաջորդ տարվա ընթացքում այդ հարցերը լուծվելու են։ Ռոբերտ Քոչարյանը նկատեց՝ մեկ տարվա ընթացքում երեք պաշտպանության նախարար փոխվեց, որոնցից ոչ մեկը, նրա խոսքով, պիտանի չէին այդ գործին։

«Պաշտպանության նախարարներին չի կարելի նասկու պես փոխել։ Սա այդ պաշտոնը, այդ համակարգը չէ։ Սրա բացատրությունը մեկն է՝ այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։