Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայհոյանքը, որպես կատեգորիա, ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուսից. Վարդանյան

Հայհոյանքը, որպես կատեգորիա, ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուսից. Վարդանյան
Քաղաքականություն
16:32, 07 февраль 2022
«Հայհոյանքը պետք է արգելված լինի, այն որպես բարոյական նորմ արգելված է եղել, արգելված կա և հուսամ արգելված կմնա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց, որ հայհոյանքը, որպես կատեգորիա, ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուսից.

«Ցավոք սոցիալական ցանցերի տարածման միջոցով, անձ, որը հակառակ պարագայում հայհոյանք չէր տա, քանի որ կենթարկվեր առնվազն բարոյական պարսավանքի, սոցիալական ցանցերի ազդեցությամբ վերածվել է մի դաշտի, որը կարող է բերել շատ ավելի կրիմինալ երևույթների:

Հայհոյանքը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ խոսքի ազատության սահմանափակման իրավաչափ դեպքերից է: Նույնիսկ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայհոյանք տված մարդուն պաշտպանություն չի տրամադրելու։ 

Ես չեմ խոսում վիրավորանքի այլ դրսևորումների մասին, ես խոսում եմ հենց հայհոյանքի մասին, դուք գիտեք, որ օրենքի ընդունման նպատակը նախ և առաջ այս իրավիճակը շտկելն է»,- վստահեցրեց Վարդանյանը: