Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես չեմ համարում,որ ԼՀԿ-ն կողմ է արտահերթ ընտրություններին․Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ​​​​​​​​

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախապայմանին, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հունիսի մեկից ոչ ուշ, Սիմոնյանն ասաց, որ ինքը չի համարում, որ «Լուսավոր Հայաստանը» կողմ է արտահերթ ընտրություններին և գտնելու է բազմաթիվ պատճառներ՝ խուսափելու համար արտահերթ ընտրություններից։
Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների շուրջ առաջացած խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտություն կա փոխել գործող ընտրական օրենսգիրքը, քանի որ գործող օրենդրության մեջ խնդիրներ կան օրինակ՝ ռեյտինգային համակարգի հետ։ Ըստ Սիմոնյանի,  հիմա պետք է քննարկումներ լինեն, հասկանալու համար, թե ո՞րն է ավելի կարևոր՝ արտահերթ ընտրություններ անցկացնել ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո, թե՞ ավելի շուտ անցկացնել ընտրությունները և՝ գործող օրենսգրքով։
Սիմոնյանն ասաց, որ վստահ է, որ շատ ու շատ կուսակցություններ, իմանալով, որ ընտրություններում չեն հաջողելու, տարբեր պատճառաբանություններով փորձում են խուսափել արտահերթ ընտրություններից։