Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով. Արցախի ԱԺ նախագահ

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով. Արցախի ԱԺ նախագահ
Քաղաքականություն
12:46, 22 февраль 2022
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունում է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին որոշումը։

Կարծում ենք նման ճանաչումը հիմք կհանդիսանա արտաքին սպառնալիքներից ԴԺՀ և ԼԺՀ բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովմանը և միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին՝ զույգ հանրապետությունների ինքնորոշման իրավական-քաղաքական ճանաչման առիթով։

Հ․ Գ․ Այս պահին ԱՀ ԱԺ նախագահի աշխատասենյակում ԱԺ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ ընթանում է խորհրդակցություն, որի արդյունքների մասին  կտեղեկացնենք ավելի ուշ։