Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային խորհրդում քննարկվեց նոր Ընտրական օրենսգրքի ամբողջական փաթեթը

Հանրային խորհրդում քննարկվեց նոր Ընտրական օրենսգրքի ամբողջական փաթեթը
Քաղաքականություն
18:50, 06 апрель 2021
Հանրային խորհրդում հանրային քննարկման ներկայացվեց Ընտրական օրենսգրքի ամբողջական փաթեթը, որը իր մեջ ներառում է ոչ միայն ռեյտինգային ընտրակարգից անցումը դեպի պարզ համամասնական համակարգի, այլև կուսակցությունների կողմից ծախսերի ֆինանսական թափանցիկությանը, սեռերի քվոտային, ընտրացուցակներին, քարոզարշավի ժամկետին, անցողիկ շեմին, լրատվամիջոցների կողմից քաղաքական ուժերին տրամադրվող եթերաժամանակին  և այլն։ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ընտրացուցակների մասով աշխարհում կիրառվում է այլ պրակտիկա, քան այժմ Հայաստանում։ Առաջարկվող փոփոխություններով ընտրողների ցուցակում կհայտնվեն միայն այն մարդիկ ովքեր ունեն վավեր անձնագիր կամ նախորդ վեց ամիսների ընթացքում քաղաքացու անձնագիրը վավեր է եղել։ Առաջարկվող փոփոխությամբ այդ դեպքում մոտ 190,000 ընտրողի անուն դուրս կգար այս ցուցակից, քանի որ այդքան մարդու անձնագիր վավեր չի և իրենց ծանրակշիռ մեմամասնությունը երկրում չեն գտնվում։ Սա չի նշանակում, որ այդ մարդիկ զրկվում են ընտրական իրավունքից։ Եթե քաղաքացին գտնվում է երկրում, ապա մինչև ընտրությունները դիմում է և ստանում ընտրելու իրավունք։ Ըստ Իոաննիսյանի,  վերը նշված 190,000 քաղաքացիներից շատ փոքր տոկոսն է, որ գտնվում են երկրում, սակայն չունեն վավեր անձնագիր։