Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության նոր առաջնորդ Էդգար Ղազարյանի պայքարը շարունակվում է երգով ու նվագով

Ընդդիմության նոր առաջնորդ Էդգար Ղազարյանի պայքարը շարունակվում է երգով ու նվագով
Քաղաքականություն
21:13, 28 август 2022
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգ է կատարում և կից գրել․

«Լարված շաբաթն ամփոփում ու մեր պայքարի պատասխանատու շրջանը սկսում եմ սիրով և երգով` իմ ծննդավայր Վայք քաղաքից»։

Նշենք, որ ըստ Էդգար Ղազարյանի հայտարարության՝ սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքում պետք է նաև ներկայանա վարչապետի թեկնածուն։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Էդգար Ղազարյանն ասել էր, որ ինքը պատգամավորներին կոչ է արել՝ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը և առաջադրել իրենց թեկնածուին․ «Եթե նրանք այդ գործընթացը չեն սկսում այն պատճառով, որ չունեն վարչապետի թեկնածու, ուրեմն իրենք կարող են առաջադրել իմ թեկնածությունը»։