Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի հատ հետ նայեք. Քաղաքացիները ձեզ ցուցակով կտան, թե ձեր մեջ եղած մարդկանցից ով ինչ բիզնես է ունեցել. Բաբկեն Թունյանը՝ ընդդիմությանը

«Ես այն տեսակետին եմ, որ ինչքան հնարավոր է պետք է քիչ խոսել ձեր մասին, ձեր նախկին գործունեության մասին և ավելի շատ պետք է կենտրոնանալ մեր հիմիկվա անելիքների վրա: Երբ դուք եք խոսում այն մասին, որ մարդը ձեռնարկատիրական գործունեությունը համատեղել է պետական պաշտոնի հետ, ես մտովի հետ եմ գնում և պատկերացնում եմ ձեր քաղաքական թիմի ղեկավարին ու իր ենթակայության տակ գործող բոլոր պետական պաշտոնյաներին: Եթե հետ նայեք, գուցե դուք էլ հայտնաբերեք, որ գուցե ձեր մեջ կան մարդիկ, ովքեր օրենքի տառը պահպանելով՝ հրաժարվել են, բայց եթե ՀՀ քաղաքացիների շրջանում հարցում անեք, 99 տոկոսը ձեզ ցուցակով կտա, թե ով ինչ բիզնես է ունեցել ու ով ինչպես է զբաղվել այդ բիզնեսով»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ պատգամավորական մանդատն օգտագործել են կոնկրետ իրենց բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով. «Այնպես որ մեր քաղաքացիները շատ լավ գիտեն, մնացածը թող որոշեն իրավաբանները»:

Հիշեցնենք, որ այսօր՝  մարտի 22-ին, ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում