Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա քաղաքական մտքի լրիվ բացակայություն է. Տեր-Պետրոսյանը՝ Քոչարյանի կառավարման խաղաղ տարիների մասին

Սա քաղաքական մտքի լրիվ բացակայություն է. Տեր-Պետրոսյանը՝ Քոչարյանի կառավարման խաղաղ տարիների մասին
Քաղաքականություն
23:05, 27 май 2021
Ռոբերտ Քոչարյանը պիտի մտածեր, թե ինչու է Ադրբեջանը մերժում հայկական կողմի առաջարկները. Հանրային ՀԸ-ում հրավիրված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ իր ղեկավարության օրոք Հայաստանում խաղաղության 10 տարիներ էին ու Ալիևն էր մերժում ՀՀ-ի ցանկացած առաջարկ:
 
«Ադրբեջանը վստահ էր, որ ժամանակն աշխատում է իր օգտին։ Էս էլեմենտար բանը չհասկացավ այդ մարդը (Ռոբերտ Քոչարյանը- խմբ․)։ Սա արդեն քաղաքական մտքի լրիվ բացակայություն է այս հարցում։ Երբ որ վեճ ունես, անգամ մարդկային, պիտի մտնես դիմացինիդ կաշվի մեջ, հասկանաս՝ ինչն է իր մոտիվը։ Մոտիվը դա էր։ Եվ ժամանակը չաշխատե՞ց Ադրբեջանի օգտին․․․ Այն էլ ինչպես աշխատեց․ նա տնտեսապես հզորացավ, Հայաստանը թուլացավ, ժամանակակից բանակ ստեղծեց, մեր բանակը լավ բանակ էր, բայց փոքրացավ արտագաղթի պատճառով»,- ասաց Տեր-Պետրոսյանը: