Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԸՀ-ն քննում է Արա Զոհրաբյանի դիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի․ Քոչարյանի և Սարգսյանի վիրավորանքների մասով փաստաբանը բողոք չունի

ԿԸՀ-ն քննում է Արա Զոհրաբյանի դիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի․ Քոչարյանի և Սարգսյանի վիրավորանքների մասով փաստաբանը բողոք չունի
Քաղաքականություն
16:31, 13 июнь 2021
Այսօր` հունիսի 13-ին, ԿԸՀ նիստում քննարկվում է նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիմումը:

«Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցության» նախագահ, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմում էր ներկայացրել ԿԸՀ: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ դիմումատուն գտնում է, թե առկա են դատարան դիմելու հիմքեր, քանի որ Նիկոլ Փաշինյանը «ատելության և բռնության» կոչերով է հանդես եկել: 

Արա Զոհրաբյանը պահանջել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

Նիստին հրավիրված էր և՛ Արա Զոհրաբյանը, և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը:

Արա Զոհրաբյանը նաև տեսանյութեր էր ներկայացրել ԿԸՀ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչն էլ ընդգծեց, որ դիմումատուն Փաշինյանի խոսքից` մտքից կտրված դրվագներ է ներկայացրել. «Դիմումատուի դիրքորոշումը զուրկ է հիմնավորումից, որովհետև այն պետք է լիներ շարունակական բնույթ կրող խախտում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների վրա կամ էլ անհնարին լիներ դրա հետևանքների վերացումը»:

ՔՊ-ից ներկա էր նաև պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նրա խոսքով վաչապետի կողմից երբեք ատելության խոսք չի հնչել, և այդ արտահայտությունները քաղաքական մրցապայքարի դրսևորում են:

Արա Զոհրաբյանը միջնորդել է նաև, որ որպես վկա հավիրվի Նիկոլ Փաշինյանը:

ԿԸՀ-ն ընդմիջեց Արա Զոհրաբյանի ներկայացրած սկավառակը դիտելու համար, որից հետո կքննարկեն Նիկոլ Փաշինյանին, որպես վկա հրավիրելու մասին միջնորդությունը: