Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներողություն եմ խնդրում, եթե իմ պահվածքում որևէ կերպ արհամարհական նշաններ եք զգացել․ Միրզոյան

Ներողություն եմ խնդրում, եթե իմ պահվածքում որևէ կերպ արհամարհական նշաններ եք զգացել․ Միրզոյան
Հայաստան
11:25, 02 март 2021
Այսօր կառավարության նիստի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ անցյալ ԱԺ խորհրդի նիստին, որը չկայացավ և դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին նշեց, որ, եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվի, ապա պատգամավորները պետք է իրազեկվեին դրա մասին։

«Դուք սովորական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր չեք։ Դուք ԱԺ նախագահն եք և պարտավոր եք նման հարցերում լինել անաչառ։ Եթե որոշում կար, որ ընդդիմության օրակարգով արտահերթ նիստ չհրավիրվի, ապա նվազագույնը պետք է ներկայանայիք, բացեիք այդ նիստը և իրազեկեիք մեզ, որպես ԱԺ նախագահ, բայց Դուք ձեր պարտականությունները չեք կատարում»,- նշեց Մարությանը։
Նա նաև հավելեց, որ չի տեսնում Արարատ Միրզոյանի դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի համատեքստում, որպես 2րդ կամ 3րդ պաշտոնիա։ Նա հարց տվեց ԱԺ նախագահին, թե ինչո՞ւ չի ներկայացել ԱԺ խորհրդի նիստին։ 

«Դուք պետք է կամ ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, որ արհամարհել եք, կամ էլ պետք է հրաժարական տաք․ Դուք Ձեր առաքելությունը չեք իրականացնում»,-  նշեց նա։

Արարատ Միրզոյանը իր հերթին կոչ արեց Էդմոն Մարուքյանին մտածել սեփական պարտականությունների պատշաճ կատարման մասին և  զերծ մնալ իր պարտականություններն այսպես ներկայացնելուց։

«Ձեր հիշատակած ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը նաև իմ իրավունքներից մեկն է, և ես, գուցե առողջական, գուցե քաղաքական, գուցե այլ նկատառումներից ելնելով, այո, այդ օրը նիստին չեմ մասնակցել»,- պատասխանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Իսկ ի պատասխան ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր ԱՆի Սամսոնյանի դժգոհությունների՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներողություն խնդրեց, եթե իր վարքագծում արհամարհական վերաբերմունք է նկատել:

Սյուզի Սիրականյան