Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աբովյանի 29/19 տեղամասի վերահաշվարկի արդյունքում՝ վեց քվեաթերթիկ համարվեց անվավեր

Աբովյանի 29/19 տեղամասի վերահաշվարկի արդյունքում՝ վեց քվեաթերթիկ համարվեց անվավեր
Հայաստան
12:53, 09 декабрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։

Ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բողոքարկել է Աբովյան համայնքն ընդգրկող 29-րդ ընտրատարածքի 25 ընտրական տեղամասերի արդյունքները և վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել։

Այսօր 29/19 տեղամասի վերահաշվարկի արդյունքում ավելացավ վեց անվավեր քվեաթերթիկ, երկուսը՝ քվեարկած ԲՀԿ-ի օգտին, երկուսը՝ ՔՊ-ի, մեկը՝ ՀՅԴ-ի, մեկը՝ «Հանրապետության»։ Քվեաթերթիկների նշումները չէին համապատասխանում սահմանված վեաձև նշումին, երկուսի վրա էլ կային կարմիր գծեր։