Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներ այսօր չեն իրականացվի. պատճառը եղանակն է

Արցախում զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներ այսօր չեն իրականացվի. պատճառը եղանակն է
Հայաստան
11:29, 15 март 2021
ԱՀ Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն հայտնում  է, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր ևս դադարեցվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Որոնումներն այսօր նախատեսված են եղել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

Եթե ձյան տեսքով տեղումներ չլինեն ու բավարար տեսանելիություն լինի՝ աշխատանքները կվերսկսվեն վաղը:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: