Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ի և ՌԴ-ի մոտեցումները նույնական են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում. վարչապետ

«Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով ՀՀ-ի և ՌԴ-ի մոտեցումների նույնականացումը»,- այսօր՝ ապրիլի 22-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնություն իր կատարած պաշտոնական այցին: 

Նրա խոսքով՝ այդ հարցում ընդհանրական են մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումը: 

ՀՀ վարչապետը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը օր առաջ մեկնարկելու Արևելքը Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով:

Մանրամասն՝ տեսանյութում