Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերջին 1 ամսում ԱԺ-ում գեթ 1 օր չաշխատած ընդդիմադիր պատգամավորներն այսօր հարկատուների հաշվին հերթական աշխատավարձն են ստացել

Վերջին 1 ամսում ԱԺ-ում գեթ 1 օր չաշխատած ընդդիմադիր պատգամավորներն այսօր հարկատուների հաշվին հերթական աշխատավարձն են ստացել
Հայաստան
21:53, 02 май 2022
Այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովի ամենամսյա աշխատավարձի օրն էր։ Ընդդիմությունը ունի 36 ներկայացուցիչ Ազգային ժողովում, որոնցից յուրաքանչյուրն ամեն ամիս հարկատուների հարկերի հաշվին ստանում է 470 հազար դրամ աշխատավարձ։ 

Այս գումարը ստանում են նաև փողոցն Ազգային ժողովի հետ փոխարինած ընդդիմադիր պատգամավորները, որոնք մեկ ամսվա մեջ գեթ մեկ օր չեն աշխատել։  

Տվյալ ամիս հարկատուները նրանց վճարել են 16 միլիոն 920 հազար դրամ։