Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարծում եմ՝ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Բրյուսելում կհասնեն հստակ արդյունքի. ԵՄ դեսպան

Կարծում եմ՝ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Բրյուսելում կհասնեն հստակ արդյունքի. ԵՄ դեսպան
Հայաստան
13:57, 20 май 2022
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կրկին առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հանդիպել Բրյուսելում՝ քննարկելու չլուծված հարցերը, և մենք հույս ունենք՝ դեպի առաջ քայլ կանենք, և հստակ արդյունքի կհասնեն ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ անդրադառնալով մայիսի 22-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը։ 

Խոսելով արցախցիների Արցախում ապրելու անվտանգությունից՝ ԵՄ դեսպանը նշեց, որ բոլոր հարցերը կարիք ունեն քննարկման. «Սա հստակ դիրքորոշումն է ԵՄ-ի, և կարծում ենք՝ կգտնենք կայուն լուծում, քանի որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, և այդ հարցը բանակցություններով պետք է լուծվի»։ 

Նարա Մարտիրոսյան