Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով

Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով
Հայաստան
13:19, 09 сентябрь 2022
Աշնանը Հայաստանը կհյուրընկալի 40-ից ավելի երկրներից ժամանող սփյուռքահայերի: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից հոկտեմբերի 28-ից 31-ը կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով:

Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի ֆեյսբուքյան էջը:

Օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն:

Գագաթնաժողովը կունենա շուրջ 600 մասնակիցներ սփյուռքից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:

Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրերի ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստեր, ազատ ձևաչափով 2 հանդիպում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է գագաթնաժողովին վերաբերող առաջարկների և քննարկումների համար:

Օրակարգին կարելի է ծանոթանալ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում: