Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու  ուղղությամբ․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Հայաստան
18:07, 13 апрель 2021

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․


Հարգելի քաղաքացիներ,

Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու  ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը: