Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիլիջանում կատարվող աշխատանքներն են՝ փողոցների հիմնանորոգում, ջրահեռացման և կոյուղու համակարգի վերանորոգում, ասֆալտապատում և այլն՝ ընդհանուր 1,4 մլրդ դրամ արժեքով

Դիլիջանում կատարվող աշխատանքներն են՝ փողոցների հիմնանորոգում, ջրահեռացման և կոյուղու համակարգի վերանորոգում, ասֆալտապատում և այլն՝ ընդհանուր 1,4 մլրդ դրամ արժեքով
Հայաստան
13:48, 27 ноябрь 2022
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության Գևորգ Պապոյանը գրառում է կատարել.   

«Շարունակում եմ ծանոթանալ պետական բյուջեի կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերին։ 
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանի հետ եղանք շինհրապարակի վերածված Դիլիջանի տարբեր հատվածներում։ Կատարվող աշխատանքներն են՝ 70-ականներին վերջին անգամ վերանորոգում արված փողոցների հիմնանորոգում, ջրահեռացման և կոյուղու համակարգի վերանորոգում, մայթերի կառուցում, ասֆալտապատում, մշակույթի տան ու նկարչական դպրոցի հիմնանորոգում, սալապատում, շենքերի էներգախնայողության բարձրացում և այլն՝ ընդհանուր 1,4 մլրդ դրամ արժեքով»։