Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրանիկ Քոչարյանն այցելել է ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի էր ունեցել հրդեհը, քննարկել դեպքի հանգամանքները

Անդրանիկ Քոչարյանն այցելել է ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի էր ունեցել հրդեհը, քննարկել դեպքի հանգամանքները
Հայաստան
15:31, 22 январь 2023
Հունվարի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նրանք ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին ու առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան քայլերը:
 
Այնուհետ նրանք այցելել են ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի էր ունեցել աղետալի դեպքը: Քննարկվել են դեպքի վերաբերյալ հանգամանքները և մանրամասները: Ա. Քոչարյանն ու Գ. Մելքոնյանը նշել են այն հիմնական քայլերը, որոնք զերծ կպահեն նմանատիպ աղետալի ելքերից:
 
 
Տարածքային ՌՈ սպայակազմի հետ քննարկվել են զինվորական այլ վայրերում խնդիրների վերացման և հրամանների կատարման որակը բարձրացնող հարցերը: Կարևորվել է նաև ՌՈ աշխատակազմի և տարածքային այլ ուժային ստորաբաժանումների համագործակցությունը:
 
 
Հանձնաժողովի նախագահը տեղի հրամանատարությանն առաջարկել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ վերականգնվեն վաշտի ծառայության առօրյային առնչվող`մինչ հրդեհը եղած անխտիր բոլոր մանրամասները: