2022 թվականին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ կայացրել է 21 վճիռ. հրապարակվել է դատարանի տարեկան զեկույցը

Հայաստան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Սիոֆրա Օ'Լիրին հրապարակել է 2022 թվականի տերեկան զեկույցը դատարանի գործունեության մասին՝ ներկայացնելով նախորդ տարվա վիճակագրությունը։
Համաձայն զեկույցի՝ 2022 թվականին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ 31 դիմումների վերաբերյալ կայացրել է 21 վճիռ, որոնցից բոլորում հայտնաբերել է առնվազն մեկ խախտում։
Առավել ոտնահարված իրավունքը անձի ազատության և անվտանգության իրավունքն է, որով կա 7 որոշում և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանվելու իրավունքը՝ 6 որոշում:
Հայաստանը Եվրախորհրդի՝ ամենաշատ դիմումներ ունեցող երկրներից է (1250 դիմում կամ՝ դիմումների ընդհանուր թվի 1,7%-ը)։ Սա կապված է նաև պատերազմական հանցագործությունների գործերի թվի հետ:
Ըստ զեկույցի՝ 1959 թվականից մինչև 2022 թվականը ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ դիմումների վերաբերյալ 174 որոշում է կայացրել։ Դրանցից 163-ում արձանագրվել է առնվազն մեկ խախտում։ Ամենաշատը խախտվել է ազատության և անվտանգության, արդար դատաքննության և սեփականության պաշտպանության իրավունքը: