Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից․Արայիկ Հարությունյան

Որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից․Արայիկ Հարությունյան
Հայաստան
11:02, 03 май 2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։

Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։

Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»։