«ԱՄՆ-ն պետք է չեղարկի պատժամիջոցները, երաշխավորի չկրկնել իր վարքագիծը»․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Միջազգային
«Միացյալ Նահանգները պետք է իմանա, որ ինքը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի անդամ չէ, և չի կարող հայտարարություններ վերագրել գործարքի մյուս անդամներին», - ասել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն՝ պատասխանելով ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի այն պնդումներին, որ Թեհրանը պատրաստ չէ JCPOA-ի բանակցություններին, հայտնում է Mehr գործակալությունը։
Խոսնակը հավելել է, որ այն քայլերը, որոնք ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի՝ JCPOA-ին վերադառնալու համար, շատ պարզ են։
«Նրանք պետք է ամբողջությամբ և արդյունավետ կերպով չեղարկեն ճնշող պատժամիջոցները։ Նրանք պետք է երաշխավորեն, որ Միացյալ Նահանգներում ոչ մի վարչակազմ չի ծաղրում աշխարհն ու միջազգային իրավունքը և այս վարքագիծը չի կրկնվի», - ասել է Խատիբզադեն։
Խոսնակը հայտնել է, որ բանակցությունները կսկսվեն հայտարարված ամսաթվին, և հանդիպմանը կմասնակցի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանին՝ որպես Իրանի գլխավոր բանակցող։
«Այս շաբաթ Բաղերին կմեկնի մի քանի եվրոպական երկրներ՝ Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա»,- նշել է Խատիբզադեն, հավելելով, որ Իրանը մանրամասնորեն կներկայացնի իր դիրքորոշումը՝ ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների վերաբերյալ՝ առաջիկա այցերում։
Նա նշել է, որ Իրանը չի դադարեցնի իր պատասխան գործողությունները, քանի դեռ վստահ չէ, որ ԱՄՆ պատժամիջոցներն արդյունավետորեն կչեղարկվեն՝ անհրաժեշտ և օբյեկտիվ երաշխիքներով հանդերձ:
Սյուզի Սիրականյան