Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ եւ մեկ զոհ

ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ եւ մեկ զոհ
Հասարակություն
10:57, 17 ноябрь 2023
Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ հոսպիտալացվել է երեք տուժած, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, ու կատարվում են հետազոտություններ: «Պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մահվան դեպք: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են նախարարությունից:

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հարգելի՛ գործընկերներ, ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Նախնական վարկածով՝ հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։

Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»։