Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Մալյանը հայտնում է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել Բաղրամյան պողոտայում ցուցադրված ներկայացման համար

Նարեկ Մալյանը հայտնում է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել Բաղրամյան պողոտայում ցուցադրված ներկայացման համար
Հասարակություն / Իրավունք
14:16, 27 февраль 2021
Քիչ առաջ քննչականի ծանր հանցագործությունների քննության բաժնում գրավոր բացատրեցին, որ «մահ դավաճաններ» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ և ինձ առաջադրեցին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Քրօրենսգրքի այդ հոդվածն է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, որոնք կատարվել են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպված խմբի կողմից։
Նշենք, որ երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը: Այն Ռումինիայի նախկին ղեկավար Նիկալա Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարության մասին էր։