Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշել են յուրաքանչյուրին ամսական 25 հազար դրամ տալ, ասել են՝ այդ գումարից կոմունալները կփակեք, տան վարձերը կտաք, մի քիչ էլ հետ կգցեք. Հադրութցիները Կառավարության դիմաց են

Որոշել են յուրաքանչյուրին ամսական 25 հազար դրամ տալ, ասել են՝ այդ գումարից կոմունալները կփակեք, տան վարձերը կտաք, մի քիչ էլ հետ կգցեք. Հադրութցիները Կառավարության դիմաց են
Հասարակություն
12:28, 12 октябрь 2021
Արցախից տեղահանված բնակիչներն ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանի հարցը, քանի որ պատերազմից հետո իրենց բնակավայրերը մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Ակցիայից հետո ակցիայի մասնակցիները շարժվելու են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ նամակ հանձնելու։

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ կրկին  Կառավարություն են եկել՝ տեսնելու, թե ինչքան են պատկան մարմինները ձգելու։ Ակցիայի մասնակիցը մտահոգություն հայտնեց, որ ամեն անգամ իրենց հրավիրում են ներս, հարցեր տալիս, հետո իրենք դուրս են գալիս ու ժողովրդին ինչ-որ խոստումներ տալիս, սակայն վերջում չի ստացվում։

Եթե այսօր կառավարության ներկայացուցիչները ցանկություն հայտնեն իրենց հետ հանդիպելու, ապա ակիցայի մասնակիցները հայտնեցին, որ պահանջելու են իջնել և դրսում իրենց հետ հանդիպել։ Նախորդ անգամ կառավարությունից խոստացել են, որ ծրագրում են լուծել սոցիալական հարցերը, ժամանակավորապես գումար կտրամադրեն։

«Բոլորդ գիտեք, որ որոշել են ամսական 25 հազար դրամ տալ մեկ շնչին և առաջարկել են մեզ ինչպես ծախսել փողը, ասել են՝ կոմունալները կփակեք, տան վարձերը կտաք, մի քիչ էլ հետ կգցեք»,- նշեց նա։

Աղբյուր՝ pastinfo.am